Home / Լիբանանեան սահմանադրութիւն / «Լիբանան խորհրդարանական ժողովրդավար հանրապետութիւն է հիմնուած ընդհանուր ու առաջին հերթին՝ կարծիքի ու դաէանանքի ազատութեանց վրայ…»
دستور

«Լիբանան խորհրդարանական ժողովրդավար հանրապետութիւն է հիմնուած ընդհանուր ու առաջին հերթին՝ կարծիքի ու դաէանանքի ազատութեանց վրայ…»

Լիբանան  կը  յատկանշուի  իր որդեգրած  ազատ  տնտեսութեամբ,  որ  կ’երաշխաւորէ  անհատական  նախաձեռնութիւնն  ու  անձնական  սեփականատիրութիւնը:

Լիբանանեան սահմանադրութիւնը  կ’երաշխաւորէ  նաև«  գրաւոր  թէ բանաւոր կարծիքի արտայայտութեան, տպագրութեան,     համախմբումի  և  միութեանց     կազմութեան  ազատութիւնը,   բոլորն  ալ   երաշխաւորուած՝   օրէնքի   սահմաններէն  ներս…

Նմանապէս և  լիբանանցի   ժողովուրդը՝  կը   յատկանշուի   օրէնքի և իշխանութեանց հոգատարութիւնը վայելող ու  համակեցութեամբ գոյակցող  18 համայնքներէ  բաղկացած  ոստայնանման     մարդկային   խճանկարով:

Լիբանան կը համարուի նաեւ Նիւ Եորքի մէջ ՄԱԿի   հիմնադրութեան ու անոր Ուխտի բանաձեւման  գլխաւոր մասնակիցներէն     մէկը:   Նմանապէս,     անիկա    կը      նկատուի

Արաբաբական  Լիկայի  հիմնադիրներէն  և    ընկերակցութեան  ու  համագործակցութեան   համաձայնագրերով     կը  միանայ   արաբական

թէ    միջազգային   զանազան   պետութեանց     (բացի  Իսրայէլէն)    ու  հաստատութեանց  հետ:

Լիբանանեան   հանրապետութիւնը   կը  բաժնուի    վարչական  վեց  նահանգներու որոնք են՝ Պէյրութի,  Լեռնալիբանանի,  Հիւսիսային   Լիբանանի,    Պեքաայի,    Հարաւային    Լիբանանի    և  Նապաթիէի    նահանգները:   Նահանգային  նոր   անուանումներ   առաջադրուած    են  նաեւ  Աքքարի  (Լիբանանի   հիւսիսը)  և   Պաալպէք-Հըրմէլի    գծով   (Պեքաայի   մէջ):

Լիբանանեան  խորհրդարանը   կը  ներկայացնէ  օրէնսդիր   իշխանութիւնը,  որ  կը  բաղկանայ   հաւասարապէս  իսլամ   եւ քրիստոնեայ   128  երեսփոխաններէ    ընտրելի՝    ուղղակիօրէն   ժողովուրդին  կողմէ,  չորս  տարին  անգամ մը,   գոց  քուէարկութեամբ:

Հանրապետութեան   նախագահը   պետութեան   նախագահն   է   և   գերագոյն       հրամանատարը՝       զինեալ      ընդհանուր    ուժերուն: Կառավարութիւնը     հաւաքաբար     կը     ներկայացնէ      գործադիր   իշխանութիւնը,  որուն  կը  նախագահէ   հանրապետութեան նախագահը՝  երբ     որ    ուզէ,  մեկնելով     սահմանադրութեան     պաշտպանի     և  իշխանութեանց   ղեկավարի  իր  հանգամանքէն:  Հանրապետութեան               նախագահը   կ՝ընտրուի     խորհրդարանին   կողմէ ,  վեց      տարուան   համար  (ոչ   նորոգելի):    Վարչապետը    կը   նշանակուի   նախագահին կողմէ,  խորհրդարանական   պարտադիր   խորհրդակցութիւններէ   ետք: Նախագահը     կը     յայտարարէ     կառավարութեան      կազմութեան

օրինագիծը ,    նախապէս  վարչապետին   հետ   խորհրդակցելէ   եւ   նշանակելէ   ետք   նախարարները:

Դատական   համակարգը     անկախ   իշխանութիւն   է   Լիբանանի  մէջ:   Անիկա   ունի   իր  գերագոյն   խորհուրդը   և   կը   բաղկանայ   դատարանային    երեք  մակարդակներէ  .-նախնական, վերաքննիչ  և   վճռաբեկ   ատեաններ:   Իսկ  սահմանադրական   խորհուրդը    կը   հրապարակէ   սահմանադրութեան   մեկնաբանութեան   առնչուող    որոշումներ    ու   կը   սերտէ    ընտրութեանց   արդիւնքը  (արդիւնքները)    չեղեալ    նկատել   պահանջող   բողոքը   (բողոքները):    Կան     նաեւ   կրօնական    ատեաններ,  որոնք   կը   սահմանեն     անհատի  օրինական   կարգավիճակը՝   ժառանգութեան,     ամուսնութեան    թէ   ապահարզանի   հարցերու  գծով,   ըստ   տուեալ  անհատի    պատկանած     համայնքի    կրօնական   տրամադրութեանց:

Միջերկրական   ծովու    արևելեան    ափին,     դէպի   արևմուտք   բացուող    արևելքի    լուսամուտը     նկատուող   Լիբանան՝    կը   գտնուի     երեք  հին   ցամաքամասերու՝   Ասիոյ,   Եւրոպայի   և Ափրիկէի  կեդրոնը,  կազմելով      ռազմագիտական   փոխանցման  ու    հաղորդակցութեան     կարեւոր    անցք    մը:

Դարերու      ընթացքին     Լիբանան   եղած  է   կրօններու   թէ   քաղաքակրթութեանց   օրրան,   ինչ    որ   զայն   հարստացուցած    է   մտաւորական   թէ   մշակութային   այլազանութեամբ   ու   պատմական

հնագիտական   կոթողներով,  բարքերու  և  արժէքներու  փոխանակումով    ու   զայն    դարձուցած     խօսքի   սկզբնաղբիւր  և  այբուբէնի     տարածիչ:

Բնական  հմայիչ   ու  զգլխիչ  գանձերով   յատկանշուող  Լիբանանի    դիրքը,  զայն  օժտած  է  բառեխառն   կլիմայով,   հրաշագեղ  ծովափներով     ու ձիւնածածկ  լեռներով, զայն  դարձնելով    սքանչելի   ժամադրավայր՝      ուխտագնացութեան   թէ   լուղորդներու   համար:   Անոր     յորդառատ    գետերն   ու   ոսկեփայլ   դաշտերը   զայն  վերածած  են    խայտաբղէտ   ու  կենարար   տեսավայրի՝   երկրի  վրայ   Աստուծոյ    դրախտին…

Լիբանանի  տարածութիւնը  կը հաշուէ   10452  քառ.  քլմ.: Հիւսիսէն   ու արևելքէն զայն կը սահմանէ Սուրիական  արաբական   պետութիւնը.   արևմուտքէն՝ Միջերկրական  ծով   իսկ  հարաւէն՝  գրաւեալ   Պաղեստին:

Բառացի   առումով    Լիբանան   սեմական   ծագում  ունեցող    բառ  է, որ  կը    խորհրդանշէ   անոր    ձիւնածածկ  լեռներու   սպիտակութիւնը:

Մայրաքաղաքն  է   Պէյրութ:

Գլխաւոր   քաղաքներն  են.-Թրիփոլի,   Սայտա,   Սուր,  Զահլէ ,  Պաալպէք   և   Ճիպէյլ:

Կլիման՝     միջերկրականեան    ու   բառեխառն:

Ընդհանուր   տարածութիւն՝   10452   քառ.   քլմ.:

Գլխաւոր  լեռները.-Քորնէթ էլ Սաուտա  (3088 մ.),  էլ Մըքմել,   Ճէպէլ էլ  Շէյխ,  Սաննին  և   Մունեյթրա:

Գլխաւոր դաշտերը՝Պեքաայի, Մարժաայունի և ծովեզերեայ այլ   դաշտեր:

Ամենէն   երկար  ու  կարեւորագոյն  գետը՝   Լիթանի:

Օդակայանները.- Ռաֆիք Հարիրի միջազգային օդակայան,  Ռայաքի   եւ   Քլէյաթի   օդակայաններ

Գլխաւոր   նաւահանգիստներ.-Պէյրութի,  Թրիփոլիի,  Սայտայի  և  Սուրի   նաւահանգիստներ:

Բնակչութիւն՝ 4,5 միլիոն անձ,  90   առ  հարիւր   համեմատութեամբ   ուսեալ:

Պաշտօնական լեզուն.-արաբերէն. (գործածական են  նաեւ  ֆրանսերէնն  ու  անգլերէնը   հայերէնի   և   այլ  լեզուներու    կողքին):

Ազգային  տօնը՝   22  նոյեմբեր,  Անկախութեան   տօն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *